Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սոված փորին սուրճ մի խմեք

Սոված փորին սուրճ մի խմեք
17.01.2014 | 12:06

Շարունակելով իրենց փորձարկումները, բրիտանացի գիտնականները բացահայտել են այն ըմպելիքները, որոնք առավոտյան սոված փորին խմելը վնասակար են առողջության համար:

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ամենաառաջին տեղում, որպես առողջության համար վնասակար և վտանգավոր ըմպելիք, սուրճն է: Փորձագետներն ապացուցել են, որ առավոտյան սուրճի մասին ձևավորված իբրև թե կազդուրիչ և թարմացնող ազդեցության մասին կարծիքն ընդամենը միֆ է: Որպեսզի իսկապես տրամադրությունը լավանա, փորձագետները խորհուրդ են տալիս «սև ըմպելիքն» օգտագործել ժամը 13:00-14:00-ի սահմաններում: Օրվա հենց այս ժամերին է մարդը զգում խիստ հոգնածություն:

ՈՒսումնասիրություններն ապացուցել են, որ կոֆեինը իսկապես մարդուն մղում է նյարդային գործողությունների, փոխանցում նեյրոհարուցիչներ (ադենոզին): Այն նաև բարձրացնում է տրամադրությունը, լավացնում հիշողությունը:

Դրան զուգահեռ բժիշկները նշել են լավագույն առավոտյան ըմպելիքները: Բաֆալոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամենաօգտակար առավոտյան ըմպելիքը թարմ քամած նարնջի հյութն է: Թեև մենք բոլորս սովորել ենք օրը սկսել մի գավաթ սուրճով կամ թեյով, բայց ամերիկացի գիտնականները պնդում են, որ օրգանիզմին լավագույն մեկնարկը տալիս է նարնջի հյութը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ